«Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ-ին: Գործելով շուրջ 12 տարի և ներկայացնելով սպառողին Ընկերության արտադրատեսականին վստահաբար կարող ենք նշել, որ, Ընկերության ապրանքատեսականին թե՛ արտադրական գործընթացի կազմակերպմամբ, թե՛ որակային և համային առումներով չի զիջում ոչ միայն միջազգային չափանիշներին, այլև թելադրում է մրցակցային պայմաններ և սպառողի համար ստեղծում բարձր որակի արտադրանք:
Ստեղծման առաջին իսկ օրից ընկերության գերնպատակներից է եղել որակային հատկության հետ միառժամանակ խելամիտ գնային քաղաքականությամբ արտադրանքի ներկայացումը սպառողին: Նշված սկզբունքներին հավատարիմ մնալով՝ տարիների աշխատանքի արդյունքում, Ընկերությունը որդեգրեց «Հավերժ որակ» կարգախոսը, ինչը խոսում է այն մասին, որ սպառողին է ներկայացվում միմիայն բնական հումքից պատրաստված, արտադրական սանիտարահիգիենիկ խիստ ստերիլիզացված պայմաններով անցած ապրանքատեսականի: Ընկերությունը սպառողին է ներկայացնում «Ապարան թան +» անվանմամբ գազավորված և ոչ գազավորված թան, մածնաբրդոշ, «Արևիկ անվանմամբ» զովացուցիչ ըմպելիքներ, բնական տոմատի և մասուրի հյութեր, սառը թեյ, սառը սուրճ, ինչպես նաև «Լուսաղբյուր» բնական աղբյուրի շշալցված ջուր:
Տարիներ շարունակ գրավելով առաջատար դիրք վերոնշյալ ապրանքային շուկաներում` Ընկերության ապրանքանիշերը արժանացել են սպառողի հավատարմությանը և նախապատվությանը, ինչն էլ ցանկացած կազմակերպության համար վառ ապացույցն է բարձր որակի և համային նախապատվության:
Ընկերությունը մոտ ապագայում՝ որպես ստրատեգիական պլանավորման մի մաս, նպատակ ունի սպառողին ներկայանալ ոչ միայն ներքին շուկայում, այլև հնարավորություն ընձեռել մեր աշխարհասփյուռ հայությանը՝ վայելել մեր որակյալը՝ հայկականը, և, ինչու ոչ, ծանոթացնել օտարերկրացուն հայկական արտադրատեսականու հետ, որով օտարերկրացին կծանոթանա ոչ միայն Հայաստանի հետ, այլև կհամոզվի, որ մեր երկրի լեռնային սննդամթերքի համը աշխարհում չկրկնվող է:
Հեղինակային իրավունքները © 2020 «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ: Դիզայնը և պատրաստումը` «ՎԵԲ 365» ՍՊԸ